Կաթողիկոսը հանդարտության և ազգային միասնության կոչ է հղել

Հայրապետը աղոթք է հղում, որպեսզի օրհնյալ մեր երկրի մեջ փոխըմբռնման և համերաշխության միջոցով, Տիրոջ օգնականությամբ լուծվեն առկա բոլոր տարաձայնություններն ու հակառակությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Խորը մտահոգությամբ ենք հետևում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին:

Այս մասին այսօր հղած ուղերձում ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը` ի նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով այսօր իրականացվող ակցիաները։

Դատարանի աշխատակիցներն աստիճան են դրել ու փորձել 2–րդ հարկի պատուհանով ներս մտնել

«Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինահարգության ամրապնդման ուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայն եղբայրության և սիրո ոգու ամրապնդմամբ:

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով և միմյանց նկատմամբ սիրով առլեցուն ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջև ծառացած մարտահրավերները»,–ասված է Վեհափառի ուղերձում:

Հայրապետը աղոթք է հղում, որպեսզի օրհնյալ մեր երկրի մեջ փոխըմբռնման և համերաշխության միջոցով, Տիրոջ օգնականությամբ լուծվեն առկա բոլոր տարաձայնություններն ու հակառակությունները: