Կարո Փայլանը հանդիպել է պոլսահայ տղայի հետ, որը շոուի ընթացքում իբր իսլամ է ընդունել

Ավելի վաղ տղայի մայրը վստահեցրել էր, որ տղան կնքված է, և այն, ինչ տեղի է ունեցել եթերում, երեխայական հետաքրքրասիրություն է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 Մայիս — Sputnik. Հանդիպեցի Արթուրին. Facebook-ի իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը: Նա տեղեկացնում է, որ տղան լավ է, իսկ ինքը միշտ նրա կողքին պիտի լինի և հնարավորինս պաշտպանի չարիքներից:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ստամբուլում բնակվող 13-ամյա Արթուրը մասնակցել էր թուրք աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդմանը և հայտնել, որ ցանկանում է մահմեդականություն ընդունել: Հաղորդավարը պնդել էր, որ իրենք կապ են հաստատել Արթուրի մոր և խորթ հոր հետ ու ստացել վերջիններիս համաձայնությունը երեխայի կրոնափոխության հարցում:

Գեղամյան․ «Հայ երեխայի դավանափոխության դեպքը չի կարելի ընդհանրացնել»

Կարո Փայլանը հայտարարել էր, որ սա դիտարկում է որպես երեխայի շահագործում և պատրաստվում է բողոք ներկայացնել Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդին և դատախազությանը:

Իր հերթին Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդը ասել էր, որ այս խնդրի մասին անձամբ տեղեկացրել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավար Ալի Էրբաշին, որը խոստացել էր ուսումնասիրել թեման:

13-ամյա հայ տղայի՝ Արթուրի մայրը վստահեցրել է, որ տղան կնքված է, և այն, ինչ տեղի է ունեցել եթերում, երեխայական հետաքրքրասիրություն է եղել։