Եթե ուզեն Վարչական դատարան մտնել, թույլ կտանք. պատգամավոր

Վարչական դատարանի մուտքը վաղ առավոտից ցուցարարները փակել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. ՀՀ Վարչական դատարան մտնելու փորձ որևէ աշխատակից դեռ չի արել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Փաշինյանն օգնեց Քոչարյանի պաշտպաններին` ՄԻԵԴ ներկայացրած գանգատը հիմնավորելու

«Արդեն կես ժամ է` ինչ ես այստեղ եմ, և այդ ընթացքում որևէ մեկը չի փորձել մուտք գործել ։ Եթե նման մարդիկ լինեն, թույլ կտանք, համենայն դեպս, ես ինքս կոչ կանեմ, որ կոպիտ ճանապարհով չփակեն նրանց ճանապարհը»,–ասաց նա։

Նրա խոսքով` ինքը դատարանի մոտ է գնացել, որպեսզի հետևի, որ միջադեպեր ու բռնություն չլինել։ Ըստ նրա` Վարչական դատարանի մոտ որևէ միջադեպ չի գրանցվել։

Ինչ վերաբերում է անցումային արդարադատությանը, ապա ԱԺ պատգամավորն ինքն էլ լավ չի պատկերացնում, թե ինչ է այն իրենից ենթադրում։ Նրա խոսքով` մայիսի 24–ին ԱԺ–ում անցումային արդարադատության մասին լսումներ են լինելու։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 12։00–ին կառավարությունից ուղիղ եթերով հանդես կգա հայտարարությամբ։