ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Երևանում քիչ առաջ զինված ոստիկանները կանգնեցրել են Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան:
Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ հեռարձակման միջոցով տեղեկացրել է քաղաքագետ Հրանտ Մելիք -Շահնազարյանը:
Շահնազարյանը մոտեցել է Բալասնայանին, փորձել ճշտել՝ ինչ է կատարվում: Բալասանյանը տեղեկացրել է, որ ոստիկաններն ասել են, թե ուզում են զննել մեքնենա, քանի որ տեղեկություն ունեն, որ մեքենայում զենք-զինամթերք կա:
Վիտալի Բալասանյանը պահանջել է զննության համար արձանագրություն ցույց տալ, որից հետո երկար սպասել են համապատասխան փաստաթղթին:
«40 տարուց ավելի երթևեկել եմ ՀՀ և այլ տեղեր, երբեք կարգազանց վարորդ չեմ եղել, տարօրինակ է, որ ինձ այսքան սպասեցնում են»,-ի պատասխան լրագրողների հարցերի ասաց Բալասանյանը:
Նրա խոսքով՝ ինքը սա որևէ բանի հետ չի կապում, որևէ մեկի վրա չի կասկածում: «Կապողը թող կապի: Քիչ հետո պետք է կմոտենա իմ փաստաբանը, նաև դատարանից թուղթը թող բերեն, որ թույլ տամ խուզարկություն»,-ասաց Բալասնյանը:
Նա նաև լրագրողներին տեղեկացրեց, որ մեքենայի ղեկին ինքը չի եղել: