Ցավոք, բոլոր դատարանների մոտ չեմ հասցնի գնալ. Փաշինյանը Կենտրոնի դատարանի մոտ էր

Փաշինյանն ասաց, որ այն, ինչ ունի ասելու ժողովրդին, այսօր ժամը 12։00–ին նախատեսված իր հայտարարության մեջ կասի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Քիչ առաջ Կենտրոնի և Նորք Մարաշի ընդհանուր իրավասության դատարանի մուտքի շրջանում հավաքված ցուցարարների մոտ գնաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հո չե՞ք մրսել»,–հետաքրքրվեց նա։

Ցանկացած արկածախնդրություն քանդելու է երկիրը. Զոհրաբյան

Նա հայտնեց նաև, որ այն, ինչ ունի ասելու ժողովրդին, այսօր ժամը 12։00–ին նախատեսված իր հայտարարության մեջ կասի։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ։ Հուսով եմ` չեք թրջվել, իսկ եթե թրջվել եք, գոնե չեք մրսել։ Ցավոք, բոլոր դատարանների մոտ չեմ հասցնի գնալ։ Եկել եմ ասելու, որ սիրում եմ ձեզ»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19–ին հայտարարել էր, որ վաղն առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը` այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։

Վարչապետն այսօր ժամը 12։00–ին կառավարությունից ուղիղ եթերով հանդես կգա հայտարարությամբ։