Այվազյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով կազմակերպված ակցիային և նշել` իրական իրավական պետությունը կառուցելը, որի հիմքն իրավունքի գերակայությունն է, միմիայն իրավունքի ուժի միջոցով է լինում, այլ ոչ թե ուժի իրավունքի միջոցով։
«Դատարանների աշխատանքը խոչընդոտելը կնշանակի հուղարկավորել Սահմանադրությունը, մասնավորապես Սահմանադրության 1-ին հոդվածը, որն ամրագրում է ՀՀ-ն որպես իրավական պետություն»,– նշում է նա։
Ըստ Այվազյանի` եթե ամեն մեկը փողոցում ընդվզի, մեր արդարադատական համակարգը կդառնա փողոցային արդարադատություն, իսկ սահմանադրական իրավունքը կվերածվի փողոցային իրավունքի, այդ դեպքում սա կլինի պետականության վախճանը։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ցուցարարները փակել էին հանրապետության բոլոր դատարանի ելքերն ու մուտքերը` հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։