95 տարի հանուն հայկական սահմանի անվտանգության. 39-րդ ջոկատի հոբելյանը Գյումրիում

Ռուս սահմանապահներն անում են ամեն ինչ, որպեսզի մարդիկ հանգիստ ապրեն իրենց երկրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մայիսի 20-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ տոնական միջոցառում ի նշանավորումն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ 39-րդ ջոկատի կազմավորման 95–ամյակի: Պաշտոնական շնորհավորանք, նվերներ, պարգևներ ու տոնական համերգ՝ այս ամենի գլխավոր հերոսը սահմանապահն էր:

95 տարի հանուն հայկական սահմանի անվտանգության. 39-րդ ջոկատի հոբելյանը Գյումրիում

Արդեն ավելի քան 95 տարի Հայաստանում սահմանի հսկողություն իրականացնող ջոկատը լավագույններից է: Ջոկատը հսկում են հայ-թուրքական սահմանի շուրջ 132 կիլոմետրանոց հատվածը։ 1921 թվականից ի վեր գործող ջոկատը ոչ միայն հնագույններից է ՀՀ տարածքում, այլ նաև ՌԴ սահմանապահ ջոկատների ցանկում: 2015 թվականից ջոկատի հսկողության տակ են գտնվում 10 ուղեկալ և 7 անցակետ:

ՀՀ–ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկին, շնորհավորելով սահմանապահներին, 39-րդ ջոկատի անձնակազմին փոխանցեց նաև ՌԴ սահմանապահ ուժերի ղեկավարության շնորհավորանքները:

95 տարի հանուն հայկական սահմանի անվտանգության. 39-րդ ջոկատի հոբելյանը Գյումրիում

«Ձեր անձնվեր ջանքերի շնորհիվ իրականացվում է պետական սահմանի անվտանգությունը ու պահպանությունը: Դուք ապացուցում եք ձեր նվիրումը հայրենիքին ու զինվորական գործին: Շնորհակալ ենք ձեր բազմավաստակ ծառայության ու զինվորական գործին անխախտ նվիրման համար, մաղթում անկոտրում կամք, լավատեսություն ու առողջություն»,- ասաց նա՝ ընդգծելով հայ– թուրքական սահմանի հսկողության կարևորությունը, որն արդեն տարիներ շարունակ իրականացվում է այս ջոկատը:

Գեներալ-մայորը նշեց` սահմանապահներն անում են ամեն ինչ, որպեսզի մարդիկ հանգիստ ապրեն իրենց երկրում:

95 տարի հանուն հայկական սահմանի անվտանգության. 39-րդ ջոկատի հոբելյանը Գյումրիում

«Մենք նաև կարևորում ենք, որ սահմանապահների ու սահմանային հարակից համայնքների բնակիչների վերաբերմունքը միշտ ջերմ է եղել ու կլինի»,-ասաց նա ու բոլորին խաղաղություն մաղթեց:

Կարմիր դրոշի շքանշանակիր ջոկատի պետ, գնդապետ Մաքսիմ Գուստյակն էլ նշեց, որ ջոկատի անցած ուղին հեշտ չի եղել՝ բազում դժվարություններ ու փորձությունների են հանդիպել, բայց միշտ կատարել են իրենց առջև դրված խնդիրները:

«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց ու ուսերին է սահմանի հսկողությունը, հատուկ շնորհակալություն նաև վետերան սահմանապահներին կատարած աշխատանքի համար»,– ասաց նա:

95 տարի հանուն հայկական սահմանի անվտանգության. 39-րդ ջոկատի հոբելյանը Գյումրիում

Հայ և ռուս սահմանապահների համատեղ ծառայության ու կատարած մեծ աշխատանքի մասին խոսեց նաև միացյալ խմբավորման հրամանատար գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:

«Ես նույնպես իմ ու միավորված խմբավորման անունից շնորհավորում եմ ջոկատին այս նշանակալի տոնի առթիվ: Սահմապահը պետության վահանն է ՝ ցանկացած եղանակի գիշեր ու ցերեկ ձեր ջոկատը հսկում է սահմանի անվտանգությունը: Ձեր շնորհիվ մեր սահմանին խաղաղություն ու հանգստություն է տիրում: Շնորհավորում եմ, մաղթում խաղաղություն, բարեկեցություն հաջողություն՝ ի բարօրություն մեր երկու պետությունների»,- նշեց Փարվանյանը:

95 տարի հանուն հայկական սահմանի անվտանգության. 39-րդ ջոկատի հոբելյանը Գյումրիում

Գյումրիում տեղակայված Կարմիր Դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատը հսկում է հայ-թուրքական սահմանի 132,6 կմ երկարությամբ հատվածը։ Սա այն ջոկատն է, որը տարիներ շարունակ կարողացել է ամուր պահել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան պետական սահմանները՝ Շիրակի մարզի տարածքում: 1920-ականներին կազմավորված Ալեքսանդրապոլի սահմանապահ 2-րդ վաշտը, որը 1924 թվականի մայիսի 20-ին վերանվանվեց «Լենինականի սահմանապահ ջոկատ», երկար ճանապարհ է անցել: Այս ջոկատը լավագույններից է ոչ միայն հրամանատարական կազմի, այլև ավանդույթների և գործող համակարգի շնորհիվ, ինչը հաջողվել է պահպանել ԽՍՀՄ փլուզումից հետո:

95 տարի հանուն հայկական սահմանի անվտանգության. 39-րդ ջոկատի հոբելյանը Գյումրիում