Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ծանր վնասվածքներով ուղևորը կտեղափոխվի Երևան. լուսանկարներ

Վարորդի գիտակցությունը տեղն է, չնայած նա ևս լուրջ վնասվածքներ է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Արմավիր քաղաքի մոտակայքում գտնվող Արգավանդ գյուղի վարչական տարածքում իրար են բախվել «ԳԱԶ 66» բեռնատար ու թեթև մարդատար «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենաներ։

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ծանր վնասվածքներով ուղևորը կտեղափոխվի Երևան. լուսանկարներ

«Ժիգուլու» վարորդը և ուղևորը մարմանական վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել Արմավիր բժշկական կենտրոն։

Մեր տեղեկություններով ուղևորը, որը երիտասարդ տղա է, հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից։ Նրա վիճակը գնահատվում է շատ ծանր, ուստի այս պահին պատրաստվում են երիտասարդին տեղափոխել Երևան։

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ծանր վնասվածքներով ուղևորը կտեղափոխվի Երևան. լուսանկարներ

Վարորդի գիտակցությունը տեղն է, չնայած նա ևս լուրջ վնասվածքներ է ստացել։  Բեռնատարի վարորդն էլ կրել է միայն նյութական վնաս։

Վթարի վայրում իրենց աշխատանքն են իրականացնում ճանապարհային ոստիկանության Արմավիրի մարզը սպասարկող ստորաբաժանման ծառայողներն ու հետաքննչական խումբը։