Համույթը ելույթ էր ունենում «Իմեդի» հեռուստաալիքով Էկա Խոփերիա հաղորդավարուհու թոք–շոուում։
Սոցցանցում տեսանյութը հրապարակել է Սուրիկ Հակոբյան օգտատերը. «Բրավո։ Վրացիներն անկրկնելի են կատարում հայկական հայտնի «Երևանի սիրուն աղջիկ» երգը։ Կեցցեն։ Տկվեն գենացվալե», – տեսանյութին կից գրել է հեղինակը։
Բաժանորդները բազմաթիվ մեկնաբանություններ են թողել գրառման տակ։
«Կեցցեք», «վրացիներն այդպիսին չեն», «ո՜ւֆ, ջան», – գրել են օգտատերերը։