Զելենսկու երդմնակալությանը Հայաստանից կմասնակցի Ավինյանի գլխավորած պատվիրակությունը

Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու արարողությունը կկայանա մայիսի 20-ին ժամը 10:00-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանից կմասնակցի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երդման հանդիսավոր արարողությունը կկայանա վաղը՝ մայիսի 20-ին ժամը 10:00-ին։

Զելեննսկին նախագահ ընտրվեց ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով։ Առաջին փուլում նախագահի պաշտոնին հավակնում էին 39 թեկնածուներ, իսկ երկրորդ փուլում քաղաքացիներն ընտրության 2 հնարավորություն են ունեցել`  Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն ու առաջին փուլի առաջատար Վլադիմիր Զելենսկին։

ԿԸՀ–ի տվյալով` Զելենսկին հաղթել է նաև երկրորդ փուլում` ստանալով ընտրողների քվեների ավելի քան 73%–ը։ Ուկրաինայում նախագահի լիազորությունները 5 տարի են: