ՌԱԴԻՈ

«Ներկա իշխանությունները շարունակում են նախկինների տնտեսական քաղաքականությունը». Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ներկա իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության, տնտեսական հեղափոխություն հայտարարելու մասին։ Նա իր դիտարկումներն է ներկայացրել ՀՀ տնտեսությունը զարգացնելու, ՀՆԱ-ն ավելացնելու համար:
Sputnik
«Ներկա իշխանությունները շարունակում են նախկինների տնտեսական քաղաքականությունը». Բագրատյան

Ներկա իշխանությունները շարունակում են նախկինների տնտեսական քաղաքականությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։

«Տնտեսական քաղաքականությունը արմատական շրջադարձի կարիք ունի». Բագրատյան

«Կառավարությունում չկա տնտեսական քաղաքականության արմատական շրջադարձ կատարելու թեմա: Իշխանությունը շարունակում է այն քաղաքականությունը, որը վարում էր Սերժ Սարգսյանը, իսկ վերջինս էլ Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականությունն էր շարունակում։ Խոսքն այն մասին է, որ ընդլայնելով սպառումը հնարավոր է հասնել տնտեսական աճի»,–ասաց նա։

Բագրատյանի խոսքով` եթե Քոչարյանի ժամանակ դա արդարացված էր այն պարզ պատճառով, որ վերականգնողական տնտեսական աճ կար, ապա Սերժ Սարգսյանի օրոք` ոչ։ Նա հիշեցրեց 2008–ին արձանագրված ճգնաժամը, ինչն, ըստ նրա, բավական էր, որպեսզի այն ժամանակ գլխի ընկնեին, որ այդ քաղաքականությունը ապագա չունի:

Ըստ նրա` Երևանը պետք է դարձնենք ավիացիոն հաբ.  ոչ միայն հայկական ավիաուղիները վերականգնենք, այլ ընդհանրապես քաղաքը դարձնենք ավիացիոն հաբ: Սա, նրա հավաստմամբ, ՀՆԱ-ն կրկնապատկելու հնարավորություն կտա։

Բագրատյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի Չինաստան կատարած այցին՝ այն գնահատելով դրական։