ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը ժամը 12.00-ին կհայտարարի հայկական հեղափոխության երկրորդ՝ ամենակարևոր փուլի մեկնարկը: Այս մասին Փաշինյանը գրել է իր Facebook սոցիալական կայքի էջում։
Փաշինյանի նոր գրառումը. դատարանները կարգելափակվեն
«Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»,–գրել է նա:
Նա մեկ ուրիշ գրառմամբ էլ հայտնել է, որ վաղը հանդես կգա կարևոր հայտարարությամբ` դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի և այս ասպարեզում ևս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին։
Այսօր` մայիսի 19-ի առավոտյան Փաշինյանը գրել էր նաև, որ այցելել է վիրավոր հերոսներին:
«Էն մյուս հարցերի մասին վաղը կխոսենք, ժողովուրդ ջան: Կարևորը դուխներդ չգցեք: Ձեր դեմ խաղ չկա: Ժողովրդի դեմ խաղ չկա», - գրել էր նա։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց անձնական երաշխավորմամբ ազատ արձակմամբ։