Եգիպտոսում պայթյունի հետևանքով ՀՀ քաղաքացիներ և հայեր չեն տուժել. ՀՀ ԱԳՆ

Այսօր Եգիպտոսի ազգային թանգարանի մոտ պայթյուն է որոտացել: 16 մարդ վիրավորվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Ըստ նախնական տեղեկությունների` Եգիպտոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ՀՀ քաղաքացիներ և հայեր չեն տուժել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նշենք, որ այսօր Եգիպտոսի ազգային թանգարանի մոտ պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել է The Jerusalem Post–ը։

Նախնական տվյալներով՝ ռումբը պայթել է զբոսաշրջային ավտոբուսի հարևանությամբ: 16 մարդ վիրավորվել է:

Եգիպտոսի ազգային թանգարանը գտնվում է Գիզայի բուրգերի համալիրից ոչ հեռու: