Բարձրագույն դատական խորհուրդը նիստ է գումարել. Armdaily

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ վաղը՝ մայիսի 20-ի առավոտյան ժամը 8.30-ից պիտի արգելափակվեն «հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը»:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 Մայիս — Sputnik. Armdaily լրատվական կայքին հաջողվել է ճշտել, որ Բարձրագույն դատական խորհուրդը արտահերթ նիստ է գումարել:

«Armdaily.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանից, սակայն նա իմանալով, որ լրագրող է իրեն զանգահարում, ասաց, որ չի կարող խոսել որևէ բանի մասին, քանի որ նիստի է: Այս խոսքերից հետո նա անմիջապես անջատեց հեռախոսը և հնարավորություն չունեցանք ճշտելու՝ արդյո՞ք նիստը կապված է Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների ելքերն ու մուտքերը փակելու հորդորի հետ»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Այվազյանը ասել էր, որ դատարանների ելքն ու մուտքերը փակելն արդարադատության իրականացմանը խոչընդոտել է նշանակում, իսկ դրա համար Քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսվում։

Ավելի վաղ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի էջի միջոցով տեղեկացրել էր, որ վաղը՝ մայիսի 20-ի առավոտյան ժամը 8.30-ից պիտի արգելափակվեն «հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի»: