Ողբերգական ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. 27–ամյա վարորդը տեղում մահացել է

ՃՏՊ–ի հետևանքով տուժած ուղևորի վիճակը ծանր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Երեկ կեսգիշերն անց Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով կա մեկ զոհ։ Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ողբերգական ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. 27–ամյա վարորդը տեղում մահացել է

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար հատվածի արգելապատնեշին. վարորդը տեղում մահացել է»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորը՝ Դ.Մ.-ն (ծնված 1982 թ.), հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Վերջինս տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Ողբերգական ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. 27–ամյա վարորդը տեղում մահացել է

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և ապամոնտաժել նշված հատվածի արգելապատնեշը: