Երևանաբնակ զինծառայողների ծնողները մեկնել են սահմանամերձ զորամասեր

Ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Հայկ Մարությանն ու Դավիթ Տոնոյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ շուրջ 1100 երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողներ մայիսի 17-ին հերթական անգամ սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին այցելելու հնարավորություն են ստացել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Երևանաբնակ զինծառայողների ծնողները մեկնել են սահմանամերձ զորամասեր

Ծնողների հետ զրուցել ու բարի ճանապարհ են մաղթել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Կարևորելով ծրագրի շարունակականությունը՝ Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ այն յուրօրինակ ուժ ու վստահություն է տալիս հայրենիքի պաշտպաններին, ամրապնդում ծնողի և զինծառայողի կապը, բարձրացնում զինվորների բարոյահոգեբանական վիճակն ու տրամադրությունը։