Ողբերգական ավտովթար Հայաստանում. կինը տեղում մահացել է, ամուսինը հիվանդանոցում է

Ավտոմեքենան մի քանի պտույտ գլորվել է ու հայտնվել դաշտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում այսօր` մայիսի 18-ին, ժամը 09։50-ի սահմանում Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ՝ 80-ամյա Ղուկաս Սարգսյանը իր վարած «Ուազ» մակնիշի 29 ՕԼ 299 համարանիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս-Փոքր Մասրիկ ավտոճանապարհի՝ Փոքր Մասրիկ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 77-ամյա Ջուլիետա Սարգսյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ղ. Սարգսյանը տեղում առաջին բուժօգնությունն է ստացել Վարդենիսի հիվանդանոցի բժիշկների կողմից, այնուհետև սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը վարորդի կինն էր։