ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Մայիսի 17-ին՝ ժամը 3.10-ին, ոստիկանության Մարտունու բաժինը բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով, հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Լիճք գյուղի 5 բնակիչ: Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նախօրեին՝ մայիսի 16-ին, ժամը 21-ի սահմանում իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: