ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը չի կորցնում հմայքը, նա հերթական անգամ լուսանկարվել է Vogue ամսագրի համար և որոշ լուսանկարներ հրապարակել Instagram-ում։
Հիրավի ամենագայթակղիչ դերասանուհիներից մեկը համարվող Սթոունի բաժանորդները հաճոյախոսություններ են շռայլել աստղի հասցեին։ Բոլորը չէ, որ կարող են 61 տարեկանում նման տեսք ունենալ։
Ավելի վաղ Սթոունը նկարահանվել էր պորտուգալական Vogue-ի համար։
Հարցազրույցներից մեկում «Հիմնական բնազդի» աստղը պատմել է, որ երբ սկսել է կինոկարիերան, իրեն գեղեցիկ կամ հրապուրիչ չեն համարել։ Այժմ Շերոն Սթոունն անտարբեր չի թողնում ո՛չ տղամարդկանց, ո՛չ կանանց։