ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը խնդրում է կարծիք հայտնել մի օրենքի նախագծի մտահղացման մասին, որով վարչական տույժի ենթարկված վարորդներն իրենց տուգանքը 5 աշխատանքային օրում վճարելու պարագայում պայմանական 30% զեղչի հնարավորություն են ստանում։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Այդպիսով խրախուսում ենք պարտաճանաչությունը, ինչի դիմաց տույժի չափը նվազում է: Խնդրում եմ հայտնել կարծիքներ»,– գրել է նա։
Նրա գրառմանը հաջորդել են մեկնաբանությունները։ Մարդիկ հիմնականում նշում են, որ գաղափարը լավն է, բայց շատ ավելի լավ կլինի, եթե գործի 50 տոկոս զեղչ։