Կապանում 28 տարեկան կին է կորել

Անհետ կորած կինը երեք անչափահաս երեխա ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ արդեն մեկ օր է, ինչ ամուսինն ու հարազատները որոնում են Կապանում ապրող 28-ամյա մի կնոջ, որը մայիսի լույս 17-ի գիշերը դուրս է եկել տնից ու հեռացել անհայտ ուղղությամբ։

Ողբերգական ավտովթար Հայաստանում. կինը տեղում մահացել է, ամուսինը հիվանդանոցում է

Ամուսինը, նկատելով կնոջ բացակայությունը, սկսել է որոշ ժամանակ փնտրել, ապա նոր դիմել է տեղի ոստիկաններին։

Այժմ կնոջը հայտնաբերելու ուղղությամբ համատեղ միջոցառումներ են ձեռնարկվում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ անհետ կորած համարվող կինը երեք անչափահաս երեխա ունի։ Այս պահին նրա անհետանալու կամ գտնվելու վայրի վերաբերյալ որևէ հիմնավոր վարկած չկա։