Հրազդանում ձերբակալել են «Ճռո Ռաֆոյի» որդուն

Երիտասարդը կեղծ փաստաթղթով ազատվել է զինվորական ծառայությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը ձերբակալել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Գոռ Ա.-ին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Ռազմական ոստիկանությունից։

Դանակահարություն Կոտայքում. 33–ամյա տղամարդը ձերբակալվել է

Պարզվել է, որ նա, լինելով ֆիզիկապես և հոգեպես առողջ, ձեռք է բերել իր առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող եզրակացություն` հաստատապես իմանալով, որ այն հանդիսանում է կեղծ փաստաթուղթ, այն ներկայացրել է կենտրոնական բժշկական հանձնաժողովին և փաստաթղթեր կեղծելու ճանապարհով` 2018 թվականի հուլիսի 23-ին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գոռ Առաքելյանի հայրը Հրազդանում հայտնի հեղինակություն «Ճռո Ռաֆոն»է:

ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: