Հայտնի է Քիմ Քարդաշյանի չորրորդ զավակի անունը. նա հրապարակել է փոքրիկի լուսանկարը

Հանրահայտ Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը հրապարակել են իրենց նորածին որդու անունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը` Քանիե Ուեսթը, որոշել են իրենց չորրորդ զավակին կոչել Փսալմ։ Քարդաշյանը Instagram–ի իր էջում հրապարակել է ամուսնու հետ նամակագրության մի հատվածը, որում երևում է նաև որդու լուսանկարը։

«Մոր հրաշալի օրը։ Լույս աշխարհ է եկել մեր չորրորդ երեխան։ Մենք անսահման երջանիկ ենք։ Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ պետք է»,– գրել է Քիմը։

Երկրպագուներն անհամբերությամբ սպասում էին, թե հինգ տարեկան Նորթից, երեք տարեկան Սեյնթից ու մեկ տարեկան Չիկագոյից հետո ամուսիններն ինչ արտասովոր անուն կընտրեն չորրորդ երեխայի համար, բայց այս անգամ էլ ամուսինները կարողացան զարմացնել բոլորին, որովհետև Փսալմը թարգմանաբար նշանակում է «սաղմոս»։

Հիշեցնենք, որ 4 երեխաներից 2–ին Քիմ Քարդաշյանն անձամբ է լույս աշխարհ բերել, իսկ վերջին 2–ին նրանք ունեցել են փոխնակ մոր օգնությամբ։ «Սաղմոսը» ծնվել է մայիսի 10-ին։