Գյումրիում ռուսական ռազմակայանի գոյությունը կասկածի տակ չի դրվում․ Մնացականյան

Երկու երկրների հարաբերություններում կարող են տարբեր հարցեր ծագել, բայց դրանք կասկածի տակ չեն դնում ռազմակայանի առկայության հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Գյումրիում տեղակայվված ռուսական ռազմակայանը և դրա հետ կապված միջադեպերը խնդիրներ չեն ստեղծում երկկողմ հարաբերություններում։ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այս մասին ասել է այսօր Երևանում ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Ռուսական ռազմակայանը մեծ նշանակություն ունի։ Փոխհարաբերություններում կարող են տարբեր հարցեր ծագել, բայց դա չի նշանակում, որ կան իրավիճակներ, երբ կասկածի տակ է դրվել բազայի գոյության հարցը», - ասել է Մնացականյանը։

Հարցին, թե ռուսական ռազմակայանը խնդիրներ չի ստեղծում երկու երկրների հարաբերություններում, նա պատասխանել է՝ ոչ, չի ստեղծում։ Մնացականյանը հիշեցրել է, որ ռազմակայանը գործում է երկկողմ պայմանագրի շրջանակում։

Ինչ է արել Նիկոլ Փաշինյանը ռուսական 102–րդ ռազմակայանում. տեսանյութ

Նախարարը հայտնել է նաև, որ ծրագրում է հանդիպել ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մայիսի 22-ին Ղրղըզստանի մայրաքաղաքում ՀԱՊԿ ԱԳՆ խորհրդի շրջանակում։ Կողմերն աշխատում են Լավրովի հայաստանյան այցի ուղղությամբ, թեև առայժմ հստակ ժամկետ չկան։

Նա նշել է, որ վերջին հանդիպումը եղել է Հելսինկիում, և հանդիպումների քանակի սահմանափակումներ չկան։