Ավտովթար Արարատում. բժիշկները պայքարում են դպրոցականի կյանքի համար

Ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած դպրոցականը տեղափոխվել է հիվանդանոց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի- Sputnik. Այսօր` ժամը 03։00-ի սահմանում, Արարատի մարզի Հովտաշատ գյուղում բախվել են Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 37-ամյա Սերգեյ Իսահակյանի վարած Lexus GX 470 մակնիշի և Հովտաշատ գյուղի բնակիչ, 18-ամյա Սուրեն Հակոբյանի վարած ВАЗ 21013 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարից հետո Հակոբյանը, որը, ըստ տեղեկությունների, դպրոցական է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Բժիշկները պայքարում են տղայի կյանքը փրկելու համար: