Արտառոց դեպք Երևանում. «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ 45-ամյա կինը վնասել է վիզը

ԱԻՆ–ն ահազանգ է ստացել, որ կինը վնասել է դաստակը, հետո պարզվել է, որ նա վնասել է պարանոցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Մայիսի 17-ին՝ ժամը 23:38-ին, ԱԻՆ «911 ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում քաղաքացին վնասել է իրեն՝ կտրելով դաստակի երակները: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Դեպքի վայր մեկնած ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը պարզել է, որ 45-ամյա կինը վնասել է վիզը, ոչ թե դաստակի երակները:

Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: