Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Նուր-Սուլթանում և Սանկտ Պետերբուրգում

Փաշինյանի խոսքով` Երևանի հարաբերությունները Մոսկվայի հետ նորմալ են զարգանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մինչև հունիսի վերջ պատրաստվում է երկու անգամ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Փաշինյանը հայտնեց, թե Պուտինը երբ կգա Հայաստան

Փաշինյանը պատրաստվում է հանդիպել Պուտինի հետ Ղազախստանի մայրաքաղաքում մայիսի 29–ին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ։

Դրանից հետո ՀՀ վարչապետը մտադիր է Պետերբուրգի Միջազգային Տնտեսական Ֆորում (ՍՊՄՏՖ) այցելել, որտեղ նույնպես հույս ունի հանդիպել Ռուսաստանի առաջնորդի հետ։

Փաշինյանի խոսքով` հարաբերությունները Մոսկվայի հետ նորմալ են զարգանում։