Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է գազի գնի մասին

ՀՀ վարչապետը հուսով է, որ ռուսական կողմի հետ բանակցությունը մինչև տարեվերջ կավարտվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է համարում Ռուսաստանից եկող գազի գնի նվազումը։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ նա այս մասին ասել է այսօր ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում։

«Վստահ եմ, որ դա իրական է։ Մեր ռուս գործընկերները չեն հերքում գնի նվազման հնարավորությունը... Խոսքը վերաբերում է ԵԱՏՄ արդյունավետությանը։ Պայմանավորվածություն կա, որ միասնական էներգետիկ շուկա է ստեղծվելու։ Մեր առաջարկություններն այդ բանակցությունների տրամաբանության մեջ են», – ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ էներգակիրների գների հարցում խտրականության բացակայությունը կարևոր է Եվրասիական տնտեսական միության արդյունավետության համար։

Փաշինյանի հայտարարության հետքերով, կամ ինչպես է որոշվելու Հայաստանում գազի գինը

Փաշինյանը հույս է հայտնել, որ մինչև 2019 թվականի վերջ հարցը կլուծվի։

Հիշեցնեք` 2019 թվականի հունվարի 1–ից սահմանին Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնով՝ նախկին 150-ի փոխարեն։ Իսկ բնակչության համար սակագինը նույնն է մնացել ընկերության ծախսերի կրճատման հաշվին։ Այս կապակցությամբ «Գազպրոմ Արմենիան» հիմա անձնակազմի կրճատման ու ծախսերի օպտիմալացման հարցեր է քննարկում։ Հակառակ դեպքում սպառողների համար սակագնի պահպանումը կարող է հսկայական պարտքերի հասցնել ընկերությանը։ «Գազպրոմ Արմենիան», որը 100%–ով պատկանում է «Գազպրոմին», գազ է մատակարարում Հայաստանի ներքին շուկային։