Նախկին ամուսինը դանակահարել է կնոջը. նա արնաքամ լինելով` հասել է հարևանի տուն

Արարատում 42 տարեկան տղամարդը դանակահարել է 4 երեխաների մորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ Արարատի հիվանդանոցից անգիտակից վիճակում Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել լուսադեմին դանակահարված 37-ամյա մի կին։

Գյումրիում տղամարդ է կախվել․ դին հայտնաբերվել է տան խոհանոցում

Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Վնասվածքը կրծքավանդակի ձախ կեսին է։ Արարատ քաղաքի Բանավան թաղամասում ապրող կինը վաղ առավոտ, արնաքամ լինելով, իրեն գցել է հարևանի տուն։ Հարևանն անմիջապես ահազանգել է 1-03: Ժամանած շտապօգնությունը նրան տեղափոխել է Արարատի հիվանդանոց։

Տեղի ոստիկանները հայտնաբերել ու դանակահարություն կատարելու համար Արարատի բաժին բերման են ենթարկել կնոջ նախկին ամուսնուն, որն ապրում է Գյումրի քաղաքում։ Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների՝ 42-ամյա տղամարդը դեպքից ժամեր առաջ եկել է միայնակ ապրող նախկին կնոջ տուն։

Միասին կերել-խմել են, ապա նրանց միջև վեճ է ծագել։ Այդ ընթացքում տղամարդը խոհանոցային դանակով հարվածել է կնոջ սրտին։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք չորս երեխա ունեն, որոնք ապրում են Գյումրիում՝ հոր հետ։