Հիասքանչ ելույթ, բայց Սրբուկը չանցավ «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլ

Հայաստանի պատվիրակն այսօր Թել Ավիվի բեմում ելույթ ունեցավ առաջինը, երգեց Walking out ստեղծագործությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) փայլուն ելույթ ունեցավ մրցույթի կիսաեզրափակիչ փուլում, սակայն չանցավ եզրափակիչ։

Հայաստանի պատվիրակն այսօր Թել Ավիվի բեմում ելույթ ունեցավ առաջինը, երգեց Walking out ստեղծագործությունը։

Հիշեցնենք` այս երգի երաժշտության հեղինակներն են Lost Capital-ը (Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսյան) և Tokionine-ը (Դավիթ Բադալյան), բառերի հեղինակը Գարիկ Պապոյանն է։

Կիսաեզրափակիչ անցան հետևյալ երկրները՝ նշված հերթականությամբ.

1. Հյուսիսային Մակեդոնիա

2. Նիդեռլանդներ

3. Ալբանիա

4. Շվեդիա

5. Ռուսաստան

6. Ադրբեջան

7. Դանիա

8. Նորվեգիա

9. Շվեյցարիա

10. Մալթա

«Եվրատեսիլ 2019» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կայացել էր մայիսի 14-ին, եզրափակիչ փուլը նախատեսված է մայիսի 18-ին։