Հայտնի է` ով է Բեթմենին մարմնավորելու հաջորդ ֆիլմում

«Մթնշաղ» ֆիլմաշարի հանրահայտ դերասանը կհայտնվի Մեթ Ռիվզի` «Բեթմենի» մասին պատմող նոր ֆիլմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Ռոբերտ Պատինսոնը պայմանագիր կնքել է ռեժիսոր Մեթ Ռիվզի նոր ֆիլմում Բեթմենի դերը մարմնավորելու համար։ Այս մասին գրում է Variety–ն։

«Գահերի խաղի» երկրպագուների համար. Սթիվեն Քինգը վերջաբանի իր վարկածն է առաջարկել

Պատինսոնը փոխարինելու է Բեն Աֆլեքին, որն ի սկզբանե պատրաստվում էր և՛ նկարահանել, և՛ գրել ֆիլմը, և՛ հանդես գալ գլխավոր հերոսի դերում:

Ամենայն հավանականությամբ ֆիլմը պատմելու է Բեթմենի գործունեության սկզբնական տարիների մասին (մինչ աշխարհի լավագույն խուզարկու դառնալը)։ Ռոբերտն ամենաերիտասարդ դերասանն է, որ կմարմնավորի հայտնի սուպերհերոսին. նա ընդամենը 32 տարեկան է:

Նկարահանումների մեկնարկի վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան, բայց ֆիլմը նախատեսում են կինոթատրոններում ցուցադրել 2021 թվականի հունիսի 25-ին: