Գյումրիում տղամարդ է կախվել․ դին հայտնաբերվել է տան խոհանոցում

Տղամարդն ապրել է կնոջ հետ, որը դեպքի ժամանակ որդու տանն է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Հրշեջ-փրկարարները ահազանգով մեկնել են քաղաքի Մուշ 2 թաղամասի 69-րդ շենք։

Տղամարդը կախվել է պատշգամբում. պատճառը հուսահատությո՞ւնն է

Շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է եղել, ներսում գտնվող տանտերն էլ չի արձագանքել կանչերին, չի պատասխանել հեռախոսազանգերին, ուստի հարևանները ահազանգել են 911:

Դուռը բացելուց հետո ներկաները տեսել են, որ 68-ամյա տղամարդը ինքնասպան է եղել։ Նրա դին հայտնաբերվել է խոհանոցում՝ գազի խողովակից պարանով կախված։

Մեր տեղեկություններով՝ տղամարդը ապրել է կնոջ հետ, որը դեպքի ժամանակ որդու տանն է եղել։ Իրավապահները պարզում են ինքնասպանության պատճառները։