Գերմանիայում 5-տեղանոց անվարորդ թռչող տաքսի են փորձարկել. տեսանյութ

Lilium գերմանական սթարթափը ցուցադրել է 5–տեղանոց անօդաչու թռչող տաքսու նախատիպը: Ընկերությունը պնդում է, որ այս փոխադրամիջոցը մինչև այսօր նմանը չի ունեցել։
Sputnik

Lilium ընկերության աշխատակիցները 5–տեղանոց անօդաչու տաքսու առաջին օրինակը հաջողությամբ փորձարկել են Մյունխենում։

Տաքսին ինքնուրույն բարձրացել է օդ, որոշ ժամանակ մնացել է երկնքում և վայրէջք կատարել:

Էլեկտրաէներգիայով սնուցվող սարքը 1 ժամում կարող է անցնել 300 կմ: Մի քանի այլ ընկերություններ արդեն փորձարկել էին նմանատիպ տաքսիներ, բայց դրանցից ոչ մեկում 2–ից շատ ուղևոր չէր տեղավորվում։