Դժբախտ դեպք Կոտայքում. երեխան ընկել է արտաքնոցն ու մահացել

Երկու տարեկան երեխային տեղափոխել են հիվանդանոց, բայց նա մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Մայիսի 17-ին, ժամը 11:52-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ երեխան ընկել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկ փողոցի տներից մեկի բակի արտաքնոցը. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Է.Մ.-ն (ծնված 2017 թ.) հոսպիտալացվել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» ԲԿ, որտեղ մահացել է: