Բանտից փախած Նիշանյանը շնորհակալություն է հայտնում Փաշինյանին. լուսանկար

Պոլսահայ լրագրողը Հունաստանում կայացած համեստ արարողությունից հետո հպարտացել է, որ հայ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, որը 2017 թվականի հուլիսի 14-ին հայտարարել էր թուրքական բանտից փախչելու մասին, ՀՀ անձնագիր է ստացել Հունաստանում Հայաստանի դեսպանատանը։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Հայաստանի Հանրապետության անձնագիրս այսօր Աթենքի դեսպանատանը կազմակերպված համեստ արարողությամբ ստացա հարգելի դեսպան պարոն Ֆադեյ Չարչօղլյանից։ Եվս մեկ անգամ հպարտություն զգացի աշխատասեր և խաղաղասեր ազգի մի մասնիկը լինելուս համար, որը պատմութեան ընթացքում կանգուն է մնացել լոկ իր աշխատանքի շնորհիվ»,– գրել է նա:

Նիշանյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և բոլոր նրանց, ովքեր օգնել են այս պատվին արժանանալու համար։

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը 2017–ին թուրքական բանտից փախչելուց հետո թվականին ապաստան ստանալու դիմում էր ներկայացրել Հունաստանի իշխանությանը։