ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Անգլոամերիկացի դերասանուհի, մոդել ու երիտասարդ գրող Լիլի Քոլինզը իր լավագույն ընկերուհու հետ լուսանկար է հրապարակել։ Պարզվեց, որ աղջկա լավագույն ընկերուհին ամերիկահայ կինոաստղ Անժելա Սարաֆյանն է։
Սարաֆյանի մասնակցությամբ ֆիլմը սկանդալի կենտրոնում է, իսկ նա նոր լուսանկարներ է հրապարակել
«Նկարահանման հրապարակում արտակարգ ընկերուհուս հետ», – մեկնաբանել է Քոլինզը լուսանկարը։
Սաֆարյանը «սրտիկել» է ընկերուհու հրապարակած լուսանկարը։ Հրապարակումը մեկնաբանել է նաև ամերիկացի ռեժիսոր ու պրոդյուսեր Ջոզեֆ Բերլինգերը` գրելով, որ լուսանկարում հզոր թիմ է։
Մի քանի ժամվա ընթացքում լուսանկարը ավելի քան կես միլիոն «հավանության» ու մի քանի հարյուր մեկնաբանության է արժանացել։ Հիմնականում օգտատերերը հաճոյախոսություններ են գրում ու գովում են աղջիկներին։
«Երկնագույն հրեշտակ» Սարաֆյանը երկրպագուներին ուրախացրել է նոր լուսանկարով
Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանից նա ապրում է ԱՄՆ-ում: 2000 թ.-ին Սարաֆյանն առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել «Հեքիաթներ» հեռուստանովելում, այնուհետև խաղացել է բազմաթիվ այլ սերիալներում։ Անժելան խաղացել է «Տիկնիկ», «Kabluey», «Տեղեկատուները», «Գեղեցիկ կյանք» ֆիլմերում, ինչպես նաև մարմնավորել է եգիպտացի վամպիր Տիայի դերը «Մթնշաղ. լուսաբաց. մաս 2» ֆիլմում։ Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալի կերպարը: