Քաղաքացին բենզինը լցրել է իր վրա. ո՞րն էր ինքնահրկիզման փորձի դրդապատճառը

Իրավապահներին հաջողվել է մոտենալ նրան ու տարածքից հեռացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Նոր Նորքում։

Պաշտպանության նախարարության հսկիչ անցագրային կետերից մեկին մոտեցած քաղաքացին բոլորի աչքի առաջ իր վրա բենզին է լցրել ու սպառնացել, որ ինքնահրկիզվելու է։

Միջադեպ Կոտայքի մարզպետի եղբոր և պահեստազորի գնդապետի միջև. ի՞նչ է տեղի ունեցել

Պաշտպանության նախարարության աշխատակիցները բացատրական զրույց են վարել նրա հետ։

Այդ ընթացքում դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, որոնք ևս զրուցել են տղամարդու հետ, համոզել, որ հրաժարվի այդ ծայրահեղ մտադրությունից։

Իրավապահներին հաջողվել է մոտենալ նրան ու տարածքից հեռացնել։

Ըստ որոշ տեղեկությունների՝ ինքնահրկիզվել պատրաստվող տղամարդը 41 տարեկան է, ապրում է Կոտայքի  մարզում։ Նա հավաքվածներին ասել է, որ այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները իր ֆինանսական խնդիրներն են։