ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Երևանում կանխվել է 69–ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, մայիսի 16-ին, ժամը 06:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները կանխել են 1950 թ.–ին ծնված Է.Ս.-ի ինքնասպանության փորձը:
Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: