ԵՐԵՎԱՆ, 16 Մայիս — Sputnik. «Ժամանակ» թերթին հայտնի է դարձել, որ քրեական հեղինակություններն իրենց պատժաժամկետը կանցկացնեն ԱԱԾ մեկուսարանում:
«Իշխանությունը որոշել է «օրենքով գողերին» մեկուսացնել մյուս կալանավորներից, որպեսզի նրանք չկարողանան ազդեցություն ունենալ կալանավայրերի և կալանավորների վրա:
Սա նշանակում է հրաժարում կալանավայրերի կառավարման խորհրդային մոդելից, որը գործում է նաև Ռուսաստանում, և որի դեմ, կարծես թե, փորձում են պայքարել նաև Ռուսաստանի իշխանությունները»,–գրում է թերթը: