ՌԱԴԻՈ

Պողոսյան. ««Օլիգարխ» դպրոցներն այլևս չեն կարող սահմանվածից շատ երեխաներ ընդունել»

Առաջին դասարանցիների առցանց գրանցման մեկնարկը տրված է, համակարգը չի փակվելու, անընդհատ կարող են գրանցվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։
Sputnik
Պողոսյան. ««Օլիգարխ» դպրոցներն այլևս չեն կարող սահմանվածից շատ երեխաներ ընդունել»

«Որևէ երեխա դուրս չի մնա դպրոցից։ Այն ծնողները ովքեր չեն կարողացել գրանցել երեխաներին իրենց նախընտրած դպրոցում, պետք է գրանցեն մոտակայքում գտնվող այլ դպրոցում»,–ասել է Արտակ Պողոսյանը։

Ըստ Պողոսյանի` կան ծնողներ, որ պնդում են, որ երեխան հենց կոնկրետ այդ դպրոցը պետք է գնա, բայց դպրոցն ունի լիցենզիայով  սահմանված աշակերտների քանակ և դրանից ավելի իրավունք չունի վերցնելու։  Ծնողը պետք է տեսնի,  թե համակարգում ո՞ր դպրոցում տեղ կա և գրանցի իր երեխային այդ դպրոցում։

«Եթե նախկինում «օլիգարխ» դպրոցները  ընդունել են իրենց լիցենզիայով սահմանված տեղերից ավելի մեծ քանակով երեխաներ, այս պահին չեն կարողանա այդպես անել։ Տնօրենն արդեն չի կարող ասել տեղ չունենք, բայց դե լավ եկեք, մի բան կանենք»։

Արտակ Պողոսյանի խոսքով` դպրոցների տնօրեններն ընդունելության  գործընթացի հետ այժմ գործ չունեն. չեն կարող սահմանված քանակից ավելի երեխա ընդունել, 5 տարեկան երեխան ընդունել և այլ  խախտումներ անել։