Նազենի Ղարիբյանը Հայաստանը կներկայացնի ԱՊՀ երկու խորհուրդներում

Մշակույթի նախարարի պաշտոնակատարը ՀՀ ներկայացուցիչ է նշանակվել` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի— Sputnik. ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը նոր պարտականություն է ստանձնել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Ղարիբյանը նշանակվել է ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդում ՀՀ լիազոր ներկայացուցիչ»,–նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Ղարիբյանը մշակույթի փոխնախարար է նշանակվել 2018–ի մայիսին։

Նշենք նաև, որ նախորդ ամիս` ապրիլին, Ղարիբյանը տնօրենի պաշտոնից ազատել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին։ Ազատման հրամանին հաջորդեցին օպերայի թատրոնի աշխատակիցների բողոք-ակցիան ու մշակույթի գործիչների համախմբված աջակցությունը։ Մշակույթի գործիչները պահանջ-նամակով ՀՀ վարչապետին էին ներկայացրել Ղարիբյանի հրաժարականի պահանջը: