ՌԱԴԻՈ

Մելքոնյան․ «Հայ երեխայի բռնի կրոնափոխությունը սթափության կոչ է Հայաստանի իշխանությանը»

Թուրքիայում Հայաստանի հազարավոր քաղաքացիների գոյությունը կարող է իր հետ բերել բազմաթիվ վտանգներ։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է աղմկահարույց դեպքի մասին։
Sputnik
Մելքոնյան․ «Հայ երեխայի բռնի կրոնափոխությունը սթափության կոչ է Հայաստանի իշխանությանը»

Մելքոնյանի խոսքով` նախկինում էլ են ահազանգել, որ կա բռնի իսլամացման դեպքեր։

«Հայ երեխայի բռնի կրոնափոխությունը սթափության կոչ է Հայաստանի իշխանությանը, եկեղեցուն, պոլսահայ համայնքի, բոլորիս, որ այնտեղ ապրող հայերի նկատմամբ իրականացվում է տարատեսակ հալածանքներ ու ճնշումներ»,– ասում է նա։

Թուրքագետը նշում է, որ սա բազմաթիվ բռնի կրոնափոխման դեպքերից մեկն է, և սա թուրքական ավանդական քաղաքականության՝ բռնի իսլամացման շարունակությունն է։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ստամբուլում բնակվող 13-ամյա Արթուրը մասնակցել էր թուրք աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդմանը և հայտնել, որ ցանկանում է մահմեդականություն ընդունել: Հաղորդավարը պնդել էր, որ իրենք կապ են հաստատել Արթուրի մոր և խորթ հոր հետ ու ստացել վերջիններիս համաձայնությունը երեխայի կրոնափոխության հարցում:

13-ամյա հայ տղայի՝ Արթուրի մայրը վստահեցրել է, որ տղան կնքված է, և այն, ինչ տեղի է ունեցել եթերում, երեխայական հետաքրքրասիրություն է եղել։