Լեհաստանում թուրք ուսանողները սպառնում են թափել քրդերի արյունը

Ծայրահեղական ուսանողները կարծում են, որ քրդերը կարող են խոսել իրենց մշակույթի մասին միայն Թուրքիայի կազմում։ Ռեկտորատը նրանց դեռ չի պատժում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Թուրք ուսանողերը Վարշավայում սպառնում են թափել քուրդ համակուրսեցիների արյունը։ Սա արտառոց դեպք է Լեհաստանի համար, որտեղ իսլամական ծայրահեղականներին չափազանց անբարյացակամ եմ վերաբերվում, այդ պատճառով միջադեպին արձագանքել է Լեհաստանի ազգային հեռուստատեսությունը։

Սպառնալիքները հնչել են, երբ համալսարանում սկսել են նախապատրաստվել Մշակույթի միջազգային ամենամյա փառատոնին։ Իրենց տաղավարն այստեղ որոշել են տեղադրել նաև քուրդ ուսանողները, սակայն թուրքերը հայտարարել են, որ եթե քրդերը տեղադրեն իրենց տաղավարը, ապա «արյուն կթափվի», որովհետև, ըստ նրանց, քրդերն իրենց մշակույթը կարող են ներկայացնել միայն թուրքական տաղավարում։

Ավստրիան կարգելի «Գորշ գայլերի» խորհրդանիշը. Թուրքիան Եվրոպային մեղադրում է պոպուլիզմի մեջ

Ռեկտորատը կտրուկ միջոցների չի դիմել։ Մյուս երկրների ուսանողները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ`ինչ են ուզում թուրքերը։ Այնուհետև փոխզիջումային տարբերակ է առաջարկվել`Իրաքյան Քրդստանի տաղավար` Քրդստանի և Իրաքի դրոշներով։ Բայց թուրք ուսանողներին սա էլ չի բավարարել։ Հիմնականում բողոքում էին «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման կողմնակիցները։

«Քրդերի և հայերի նկատմամբ թուրք նացիստների վերաբերմունքը ոչինչով չի տարբերվում հրեաների նկատմամբ Գերմանիայի Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության վերաբերմունքից», – նշում է լեհական հեռուստատեսությունը։

2019 թվականի փետրվարին «Գորշ գայլերի» սիմվոլիկան արգելված էր Լեհաստանի հարևան Ավստրիայում, իսկ Վարշավայում ուսանողներից մեկը բացեիբաց այն օգտագործում էր` համալսարանի ղեկավարությունից ոչ մի արգելքի չհանդիպելով։ Թուրք ուսանողները նախկինում ևս սպառնում էին քրդերին, բայց համալսարանի ղեկավարությունը սահմանափակվում էր միայն կարգապահական խորհուրդներով։ Նրանք կարծում են, որ որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Քրդերը չեն շտապում ոստիկանություն դիմել` մտավախություն ունենալով, որ թուրքերը վրեժխնդիր կլինեն Թուրքիայում բնակվող հարազատներից։

«Անձամբ մի քանի քուրդ եմ ճանաչում, որոնք բանտ են ընկել Լեհաստանից վերադառնալուց հետո», – գրում է ռեպորտաժի հեղինակ Վիտոլդ Ռեպետովիչը։

Հիշեցնենք, որ հարևան Գերմանիայում հատուկ ծառայությունները բացահայտել են Osmanen Germania խմբավորմանը։ Գործի նյութերով, որոնք հրապարակել է գերմանական ZDF հեռուստաալիքը, «օսմանները» դրամական միջոցներ են ստացել թուրքական հատուկ ծառայություններից Գերմանիայում ապրող թուրքական ռեժիմի հակառակորդներին «պատժելու» համար։

Լեհական հատուկ ծառայությունները նման բան չպետք է թույլ տան։ Օտարերկրյա ուսանողները, որոնք մահվան սպառնալիքներով են հանդես գալիս, պետք է արտաքսվեն երկրից, գրված է ռեպորտաժում։