ՌԱԴԻՈ

«Իրականում». Եթե Իրան-ԱՄՆ պատերազմ սկսվի, աշխարհը հաստատ կիմանա՝ ով հասցրեց դրան

Իրականում Իրանի շուրջ կրքերը հետզհետե ավելի են թեժանում: Իրանա–ամերիկյան հակամարտությունը, կարծես թե, այնպիսի մի կարմիր գծի է հասել, որից հետո պատերազմ է:
Sputnik
«Իրականում». Եթե Իրան-ԱՄՆ պատերազմ սկսվի, աշխարհը հաստատ կիմանա՝ ով հասցրեց դրան

Ստեղծված իրավիճակը վտանգ ունի նաև հայերիս համար, ինչը բոլորս ենք հասկանում: Ամեն ինչից զատ, միշտ էլ վտանգավոր է, երբ պատերազմը գալիս ու չոքում է դռանդ. միանգամից կհայտնվենք տնտեսական բավականին ծանր իրավիճակում: Միացյալ Նահանգների դեսպանն էլ կոշտ հայտարարություն է արել՝ պնդելով, որ Հայաստանը ուղղակի պարտավոր է Իրանի հետ սահմանը փակել: Մեկը լինի հարցնի՝ տիկի՛ն, ֆինանսական կորուստները, որոնք հայկական կողմը կկրի, ամերիկացինե՞րն են հատուցելու:

Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան