«Հայրիկի փոքրիկ աղջիկը»․ Ալեքսիս Օհանյանը ցույց է տալիս՝ ինչպես պետք է խուտուտ տալ

Reddit կայքի հիմնադիր, ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել, թե ինչպես է ծիծաղեցնում իր փոքրիկին՝ Օլիվիային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը, որն ամուսնացած է հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ, Instagram սոցիալական ցանցում հրապարակել է դստեր՝ Օլիմպիայի լուսանկարը։

«Փոքրիկի տոտիկները պետք է խուտուտ տալ», - գրել է լուսանկարի տակ երջանիկ հայրիկը։

Հմայիչ փոքրիկը ոչ ոքի անտարբեր չի թողել։ Օգտատերերը հիացել են նրանով և խնդրել Ալեքսիսին ավելի շատ նյութեր հրապարակել դստեր հետ։

«Ինչպիսի ատամիկներ», «Հայրիկի փոքրիկ աղջիկը, ուղղակի հրաշք է», «Պաշտում եմ ձեր ընտանիքը», - գրել են օգտատերերը։

Գրառումը չորս ժամում հավաքել է ավելի քան 47 հազար լայք։