Հայաստանը դարձնել ֆինանսական կենտրոն. նախագահը ելույթ է ունեցել Նուր-Սուլթանում

Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային ֆինանսական այս կառույցի հետ մեր երկրի փոխգործակցությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդի հետ:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում կմասնակցի տնտեսական ֆորումի

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային ֆինանսական այս կառույցի հետ մեր երկրի փոխգործակցությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ և ընդգծել դրա համար առկա մեծ ներուժը։

Նշելով, որ մեր երկիրն ունի կայացած բանկային ու ֆինանսական համակարգ՝ նախագահ Սարգսյանը խոսել է Հայաստանը ֆինանսական կենտրոն դարձնելու գաղափարի և այն իրագործելու հնարավորությունների մասին, ինչը թույլ կտա ոչ միայն երկիրը դարձնել ավելի գրավիչ, այլև՝ ավելի որակյալ ու արդյունավետ ծառայություններ մատուցել։