ՌԱԴԻՈ

Պիպոյան.«Հայաստանի տնտեսությանը չվնասելու համար է կասեցվել թռչնամսի ներկրումը Ռուսաստանից»

Ռուսաստանի տարածքում թռչնագրիպ է տարածվել և լիազոր մարմինները պարտավոր են կասեցնել արտահանումը այն տարածքներից, որտեղ որ կենդանիների շրջանում թռչնագրիպի բռնկում կա։
Sputnik
Պիպոյան.«Հայաստանի տնտեսությանը չվնասելու համար է կասեցվել թռչնամսի ներկրումը Ռուսաստանից»

Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ «Որպեսզի  Հայաստանի տնտեսությանը վնաս չտանք`  կասեցվել է թռչնամսի ներկրումը Ռուսաստանի որոշ տարածքներից»,–ասել է Պիպոյանը։

Ըստ Պիպոյանի` սովորաբար նման արգելանքներ դրվում են  քաղաքական պատճառներով, բայց սա այդ դեպքը չէ, քանի որ ռուսական կողմը հենց ինքն է հայտարարել թռչունների հիվանդության մասին։

Հիշեցնենք, որ մայիսի 15–ին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, թռչնի Նյուքասլ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2019թ. մայիսի 17-ից արգելվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը։