«Գալուստյանը կսնանկացնի ՏՆՏ–ն». Սեմյոն Սլեպակովը` «Նաշա Ռաշայի» նոր սեզոնի մասին

Ռուսաստանցի պրոդյուսեր, սցենարիստ, կատակերգական դերասան Սեմյոն Սլեպակովը տակնուվրա է արել համացանցը` ներկայացնելով «Նաշա Ռաշայի» նոր եթերաշրջանի հնարավոր թողարկումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. «Նաշա Ռաշա» նախագծի պրոդյուսեր և ՈՒՀԱ «Պյատիգորսկ» թիմի նախկին ավագ Սեմյոն Սլեպակովը, հնարավոր է, նկարի սկետչ շոուի նոր եթերաշրջանը։ Նա նման ակնարկ է արել Instagram–ի իր էջում։

«Բարև, ժողովուրդ։ Ի՞նչ եք կարծում, անե՞նք «Նաշա Ռաշայի» նոր եթերաշրջան։ Բոլորովին նոր կերպարներով։ Եթե այո, ապա ո՞վ է հիմա մեր ժամանակների հերոսը։ Հ.Գ. Պետդումայի պատգամավոր Վասիլի Վլասովից բացի։ Նա հաստատ կլինի», – գրել է Սլեպակովը։

Նրան գրեթե ակնթարթորեն պատասխանել է Միխայիլ Գալուստյանը։

«Փակեցին սերիալը և չպատժվեցին ։ Իմ կարծիքն է։ Ով համաձայն է` լայք», – մեկնաբանություն է գրել հումորիստը, որը միանգամից հավաքել է մոտ 2000 հավանում։

«Հոր կտորն է». Միխայիլ Գալուստյանը ցույց է տվել դստերը. լուսանկար

Գրառումը չորս ժամում հավաքել է 50 հազար «լայք»։ Բաժանորդներն առաջարկել են նոր եթերաշրջանի իրենց վարկածները։

«Հագուստի և մթերքի շուկաներում, առևտրի կենտրոններում աշխատակիցների միջև շփումը։ Ժամանակին աշխատել եմ առևտրի ոլորտում», – գրել է beerkin_se–ն։

«Ողջույն, Սեմյոն, իհարկե, նկարիր, բայց ասում են, որ Միշան շատ թանկ է կինոյի համար, մի սնանկացրու ՏՆՏ–ն», – գրել է saisdisov2018–ը։

Ոչ բոլորն են կողմ այդ գաղափարին։

«Այնպիսի բում, ինչպիսին 2000–ականների վերջին էր, արդեն չի լինի։ Կարծում եմ, որ դա հաջող միտքը չէ։ Պրոժեկտորը դրա վառ ապացույցն է», – գրել է don_kirillka–ն։