Սրբուկի ելույթով Թել Ավիվում մեկնարկեց Եվրատեսիլ 2019-ի երկրորդ կիսաեզրափակիչը

Երիտասարդ հայ երգչուհին բառի բուն և փոխաբերական իմաստով թեժացրեց Եվրատեսիլ 2019-ի երկրորդ կիսաեզրափակիչի բեմը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Եվրատեսիլ 2019-ում Հայաստանը ներկայացնող Սրբուհի Սարգսյանը հաջող ելույթ ունեցավ Թել Ավիվում անցկացվող մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում:

Խոշոր ձախողումներ և տպավորիչ ելույթներ. Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում

Walking Out երգի կատարումը ուղեկցվում էր բեմի ձևավորման հետաքրքիր լուծումներով: Երիտասարդ հայ երգչուհին բառի բուն և փոխաբերական իմաստով թեժացրեց Եվրատեսիլ 2019-ի երկրորդ կիսաեզրափակիչի բեմը:

Հիշեցնենք` այս երգի երաժշտության հեղինակներն են Lost Capital-ը (Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսյան) և Tokionine-ը (Դավիթ Բադալյան), բառերի հեղինակը Գարիկ Պապոյանն է։

«Եվրատեսիլ 2019» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կայացել էր մայիսի 14-ին, եզրափակիչ փուլը նախատեսված է մայիսի 18-ին։