ԵՊՀ–ի 100-ամյակի կապակցությամբ ԿԲ–ն արծաթե հուշադրամ է շրջանառության մեջ դրել. լուսանկար

Լիտվայի դրամահատարանում հատված արծաթ հուշամեդալի անվանական արժեքը 1000 դրամ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը մայիսի 16-ից շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը: Այս մասին հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Դիմերեսին հայ գիտնականներին նվիրված հուշասյան հատվածն է (գտնվում է Երևանի պետական համալսարանի սրահում, քանդակագործ` Վահան Ղազարյան, ճարտարապետ` Լևոն Բալայան, ճարտարագետ` Սոս Մանուկյան) և «SCIENTIA POTENTIA EST» մակագրությունը:

Դարձերեսին «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակից հատվածն է (գտնվում է Երևանի պետական համալսարանի մուտքի մոտ, քանդակագործ` Արա Սարգսյան, ճարտարապետ` Ռոմեո Ջուլհակյան), ֆոնին` ԵՊՀ շենքի ուրվագծի և գերբի պատկերները:

ԵՊՀ–ի 100-ամյակի կապակցությամբ ԿԲ–ն արծաթե հուշադրամ է շրջանառության մեջ դրել. լուսանկար

Հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, քաշը` 33,6 գ, տրամագիծը`40,0 մմ, տպաքանակը`500 հատ

Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես) և Վարդան Վարդանյանը (դարձերես):

Հատվել է Լիտվայի դրամահատարանում: